Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամ ընդհանուր գումարի կարճաժամկետ ՊԳՊ–ներ

24.03.2015 12:14
Հայաստանի ԿԲ–ն տեղաբաշխել է 500 մլն դրամ ընդհանուր գումարի կարճաժամկետ ՊԳՊ–ներ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկը մարտի 23–ին տեղաբաշխել է 500 մլն դրամ ծավալի կարճաժամկետ գանձապետական պետական պարտատոմսեր։

Ինչպես հայտնել են «ԱՌԿԱ» գործակալությանը Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 13–շաբաթյա AMGT13226152 պարտատոմսեր։

Ներկայացված հայտերի ընդհանուր թիվը կազմել է 554 մլն դրամ, որոնցից 502 մլն դրամը` մրցակցային հայտերով։ Աճուրդին մասնակցել է 3 դիլեր։ Միջին կշռված եկամտաբերությունը` 13.4760%, 13.5999% կտրման կետի դեպքում։ Շահույթը տեղաբաշխումից հետո կազմել է 483 528 880 դրամ ($1 – 477,71 դրամ)։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև