Եվրագոտին պետք է կարողանա տանել դեֆոլտը

24.03.2015 14:40
Եվրագոտին պետք է կարողանա տանել դեֆոլտը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրագոտին պետք է ունակ լինի տանել միության երկրներից մեկի անվճարունակությունը։ Այդ մասին ասվում է Բունդեսբանկի ամենամսյա զեկույցում։

Զեկույցում նշվում է արժութային միության մասնակից երկրի պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը սեփական պարտքային քաղաքականության նկատմամբ։

«Դրա հետ կապված` արժութային բլոկը պետք է ունակ լինի տանել իր երկրներից մեկի անվճարունակության ծայրահեղ դեպքը»,- ասված է զեկույցում, հաղորդում է  vestifinance.ru-ն։

Բունդեսբանկի զեկույցում նշվում է նաև, որ Գերմանիայի տնտեսական վիճակը հետագայում` ընթացիկ տարվա II եռամսյակում, ևս կբարելավվի` արտասահմանյան և ներքին պահանջարկի շնորհիվ։

«Գերմանական տնտեսությունը զգալիորեն կաճի ընթացիկ տարվա I եռամսյակում` 2014 թվականի վերջի անսպասելի ուժեղ մեծացումից հետո, – ասված է փաստաթղթում։ – Կան նաև II եռամսյակում տնտեսական ինտենսիվ աճի նշաններ»։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև