Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ

24.03.2015 15:40
Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն աճել է 15,6 կոպեկով և կազմել է 58,9 ռուբլի, ռուբլին աննշան նվազել է երկարժույթ զամբյուղի նկատմամբ կապիտալի համաշխարհային շուկաներում, այդ թվում` նավթի շուկայում, իրավիճակի վատացման պայմաններում։

Դոլարի սակարկությունները ԱՄՀ-ում մեկնարկել են 58,8-58,99 ռուբլի/$1 միջակայքում, սակարկության առաջին րոպեի արդյունքում փոխարժեքը կազմել է 58,897 ռուբլի, ինչը 15,6 կոպեկով ավելի է նախորդ փակման մակարդակից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 64,27 ռուբլի 1 եվրոյի համար, դա 1,7 կոպեկով ցածր է նախորդ փակման մակարդակից։ Երկարժույթ զամբյուղն աճել է 7,8 կոպեկով` կազմելով 61,315 ռուբլի, հաղորդում է vestifinance.ru-ն։

Նավթի գներն իջնում են, Brent-ը դեռևս $56-ից ցածր է` Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության ներկայացուցիչների հայտարարություններից հետո։

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով ժամը 08:44-ի դրությամբ էժանացել են 0,68%-ով մինչև $55,54 բարելի համար։

WTI տեսակի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) սակարկություններում նույն ժամին աճել են 1,22%-ով` մինչև $46,87 մեկ բարելի համար։ Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության նախարար Ալի ալ Նաիմիի հայտարարությունները նավթի գնի նվազման պատճառ դարձան։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև