ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 23-ին նվազել է 0,41% –ով և կազմել 473,37 դրամ $1 համար

24.03.2015 17:13
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 23-ին  նվազել է 0,41% –ով և  կազմել  473,37 դրամ $1 համար

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գործարքներով, մարտի 24-ի արդյունքներով, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է  0,41% և կազմել 473,37  դրամ $1 համար։

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է 27 գործարք` $  4,4 մլն. (դրամային արտահայտությամբ` 2,1   մլրդ. դրամ)։Միաժամանակ եվրոյով գործարքներ NASDAQ OMX Արմենիայում  մարտի 24-ին չեն իրականացվել։

Մարտի 24-ի արդյունքներով` միջին կշռված փոխարժեքներն են` $1 – 475,18  դրամ, €1 – 521,18  դրամ ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև