Հայաստանում գնաճը 2015 թ.–ին կկազմի 4,6 տոկոս. ԱԶԲ–ի կանխատեսում

25.03.2015 12:44
Հայաստանում գնաճը 2015 թ.–ին կկազմի 4,6 տոկոս. ԱԶԲ–ի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը 2015 թ.–ին կանխատեսում է գնաճի մինչև 4,6 տոկոսի աճ, իսկ 2016 թ.–ին այդ ցուցանիշը կդանդաղի` մինչև 4,1 տոկոս։ Այս մասին նշվում է «Ասիական զարգացման հեռանկարներ 2015» (Аsian Development Outlook) զեկույցում։

Բանկի նախորդ կանխատեսման համաձայն` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին սպասվում էր 4 տոկոսի սահմանում։

«Բնական պայմաններում 2015 թ.–ին գնաճային ճնշումը զգալիորեն կավելանա թույլ հայկական դրամի պատճառով, որը գտնվում է ռուբլու արժեզրկման ազդեցության տակ, ինչպես նաև երկրի մաքսային սակագները ԵՏՄ–ի նոր ռեժիմներին համապատասխանեցնելու հաշվին», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱԶԲ–ի մասնագետները կարծում են, որ կարճաժամկետ հեռանկարում դրամավարկային քաղաքականությունը կմնա կոշտ այդ ճնշումների դեմ պայքարելու համար, մինչև այն միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կվերադառնա չեզոք դիրք։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում միջին տարեկան գնաճը 2014 թ.–ին կազմել է 3 տոկոս, 2015 թ.–ի հունվար–փետրվարին` 4,8 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ—ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև