Հայաստանի վճարային հաշվեկշռի գործառնությունների ընթացիկ հաշվի պակասուրդը 2015 թվականին կավելանա և կկազմի ՀՆԱ–ի 9,2%–ը. ԱԶԲ

25.03.2015 15:46
Հայաստանի վճարային հաշվեկշռի գործառնությունների ընթացիկ հաշվի պակասուրդը 2015 թվականին կավելանա և կկազմի ՀՆԱ–ի 9,2%–ը. ԱԶԲ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վճարային հաշվեկշռի գործառնությունների ընթացիկ հաշվի պակասուրդը 2015 թվականին կավելանա և կկազմի ՀՆԱ–ի 9,2%–ը, իսկ 2016 թվականին այդ ցուցանիշը կնվազի մինչև 8,3%։Այդ մասին նշված է «Ասիական զարգացման տեսություն 2015» (Аsian Development Outlook) զեկույցում։

«Այդ կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում, որոնք պայմանավորված են Ռուսաստանի` Հայաստանի տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ։ Ռուսաստանին բաժին է ընկնում հանրապետության ներկրման և արտահանման  քառորդ մասը, դրամական փոխանցումների 80 տոկոսը, ինչպես նաև` օտարերկրյա ուղիղ ներդրումների ավելի քան 50 տոկոսը»,– նշված է զեկույցում։

ԱԶԲ–ի տվյալների համաձայն, Հայաստանի վճարային հաշվեկշռի գործառնությունների ընթացիկ հաշվի պակասուրդը 2014 թվականին կազմել է 8.5 տոկոս` 2013 թվականի 8 տոկոսի դիմաց։

Զեկույցի հեղինակների կարծիքով` Հայաստանը կարող է հաջողությունների հասնել արդյունաբերական արտադրությունը խթանելու գործում` ԵՏՄ շրջանակում գազի, նավթի և ալմաստի մաքսային տուրքերը վերացնելու միջոցով, ինչպես նաև`  ասոցիացիայի ներսում ոչ սակագնային արգելքները նվազեցնելու հաշվին։

«Այնուհանդերձ, ԵՏՄ անդամակցության առավելությունները կարող են սահմանափակել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դժվարություններն ու գյուղատնտեսության հնարավորությունների սահմանափակումները, քանի որ գյուղատնտեսական արտադրանքի 60 տոկոսն արտահանվում է, իսկ հիմնական արտադրանքն ու ըմպելիքը արտահանվում են ռուսական շուկա»,– ասված է զեկույցում։

Ասիական զարգացման բանկը 2015թ.–ին 4,6 տոկոսից 1,6 տոկոսի է իջեցրել Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը։

ԱՎԾ–ի նախնական գնահատականների համաձայն` 2014թ.–ին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3,4 տոկոս` նախատեսված 5,2 տոկոսի փոխարեն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև