ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 25–ին նվազել է 0,34%–ով և 471,74 դրամ կազմել

25.03.2015 17:18
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 25–ին նվազել է 0,34%–ով և 471,74 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում  մարտի  25–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,34 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 471,74  դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 9,25 մլն. դոլարի (ավելի քան 4,4 մլրդ. դրամ) 47 գործարք։ Ֆոնդային բորսայում մարտի 25–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Մարտի 25–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 472,45 դրամ, 1 եվրոյինը` 517,38 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև