Հայաստանն առաջին անգամ Չինաստանի հետ 77 մլրդ դրամի և 1 մլրդ յուանի սվոփ գործարք է կնքել

25.03.2015 17:44
Հայաստանն առաջին անգամ Չինաստանի հետ 77 մլրդ դրամի և 1 մլրդ յուանի սվոփ գործարք է կնքել

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանն առաջին անգամ Չինաստանի հետ 77 մլրդ ՀՀ դրամի և 1 մլրդ չինական յուանի սվոփ գործարք է կնքել, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան և Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հանդիպման ավարտին։

Այսօրվա դրությամբ, հայկական դրամի նկատմամբ չինական յուանի փոխարժեքը կազմում է 76.93 դրամ մեկ յուանի դիմաց։

«Պայմանագիրը միտված է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղղակի ներդրումների ավելացմանը»,– ասվում է հաղորդման մեջ։

ԿԲ ղեկավարը Չինաստանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում, որը ՉԺՀ–ում է պետական այցով։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Չինաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականին կազմել է 588.4 մլն դոլար` մեկ տարում ավելանալով 29.4 տոկոսով։ ($1-472,45 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև