ՎՏԲ–Հայաստան բանկի` մանրածախ բիզնեսի գծով զուտ շահույթը 2014 թվականին գերազանցել է 1 մլրդ դոլարը

25.03.2015 18:02
ՎՏԲ–Հայաստան բանկի` մանրածախ բիզնեսի գծով զուտ շահույթը 2014 թվականին գերազանցել է 1 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկի` մանրածախ բիզնեսի գծով զուտ շահույթը 2014 թվականին գերազանցել է 1 մլրդ դոլարը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Մանրածախ բիզնեսի ոլորտում 2014 թվականն ընդհանուր առմամբ բավականին դրական էր, բանկն էականորեն գերակատարել է բիզնես պլանը, ինչը մեզ համար շատ լավ արդյունք է` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը»,– ասաց Գուսևը։

Նա ընդգծեց, որ բանկը դրական է գնահատում կատարած աշխատանքը, և հույս հայտնեց, որ 2015 թվականին բանկն էականորեն կուժեղացնի մանրածախ բիզնեսի ուղղությունը։

Նրա խոսքով` այս տարի բանկը ծրագրում է ակտիվորեն վարկավորել և բանկային ծառայություններ մատուցել ավելի լայն սպեկտրով։ Նա հստակեցրեց, որ առաջնահերթությունների թվում է նաև դիստանցիոն ալիքների և վճարային համակարգերի հետ կապված նոր ծառայությունների զարգացումը, ինչն ուղղված կլինի տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը։

«Հասկանում ենք, որ այս բիզնեսում կարելի է աշխատել, գումար ստանալ, մենք հաճախորդների մեծ բազա ունենք, և մեզ հետարքրքում է այդ բիզնեսը Հայաստանում»,– ասաց Գուսևը։

ՎՏԲ24 ՓԲԸ–ի միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ–Հայաստան բանկի խորհրդի անդամ Վսևոլոդ Սմակովն իր հերթին նշեց, որ նախանշված մարտավարությունը ՎՏԲ–Հայաստան բանկին թույլ կտա հասնել իր առջև դրված նպատակներին և իր դիրքը պահպանել Հայաստանի բանկային շուկայում։

«Վերջին տարիների ընթացքում ՎՏԲ–Հայաստան բանկը նշանակալի առաջընթաց է գրանցել մանրածախ բիզնեսի զարգացման մեջ։ ՎՏԲ խմբի դուստր բանկերը համակարգող ՎՏԲ24 բանկը դրական է գնահատում հաճախորդների հետ գործակցելու աշխատանքն ու ճկունությունը, հետագայում նույնպես աջակցություն կցուցաբերի մանրածախ բիզնեսի բոլոր ուղղություններով»,– ասաց Սմակովը։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև