ՎՏԲ–Հայաստան բանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը 2015թ.–ի արդյունքներով կաճի մոտ 10-20%–ով կամ շուրջ 3 մլրդ դրամով

25.03.2015 18:36
ՎՏԲ–Հայաստան բանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը 2015թ.–ի արդյունքներով կաճի մոտ 10-20%–ով կամ շուրջ 3 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը 2015թ.–ի արդյունքներով կաճի մոտ 10-20%–ով կամ շուրջ 3 մլրդ դրամով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը։

ՎՏԲ–Հայաստան բանկի տրամադրած հիփոթեքային վարկերի ծավալը 2014 թվականի արդյունքներով կազմել է 17.4 մլրդ դրամ։

Խաչատրյանի խոսքով` Հայաստանի կառավարության ընդունած որոշումը հիփոթեքի տոկոսադրույքը եկամտահարկի հաշվին նվազեցնելու հնարավորության վերաբերյալ պետք է շատ դրական ազդի ինչպես բանկային համակարգի վրա, այլ նաև դրական ազդեցություն ունենա շինարարական ոլորտի ընկերությունների համար դրամական հոսքի տեսքով։

2015 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ուժի մեջ է մտել հարկային օրենսդրության լրացումների փաթեթը, որը հարկերից ազատում է սահմանամերձ գյուղական շրջաններում գործող ընկերությունները։ Լրացումները, մասնավորապես, նախատեսում են եկամտահարկի հաշվին հիփոթեքային տոկոսադրույքի նվազեցման հնարավորություն։ Հիփոթեքով բնակարանների գնման դեպքում ֆիզիկական անձինք կկարողանան հայտ ներկայացնել և ստանալ դրանցից պահված եկամտահարկը հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարած տոկոսադրույքների չափով։ Ընդ որում` վերադարձը կիրականացվի եռամսյակը մեկ։

«Ընդունած որոշման արդյունքում մենք ակնկալում ենք հիփոթեքային պորտֆելի 10-20%–նոց աճ ինչպես հենց բանկում, այնպես էլ Հայաստանի բանկային համակարգում»,– ասաց Խաչատրյանը` ընդգծելով սակայն, որ դա առայժմ միայն փորձագիտական գնահատականներ են։

Նա նշեց, որ աճ է ակնկալվում ինչպես նորակառույց շենքերի, այնպես էլ մասնավոր տների նորոգման, կառուցման բոլոր հիփոթեքային վարկերի տրամադրման ոլորտում։

Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտների հիփոթեքային վարկավորումը 2014 թվականի ավարտին կազմել է 172.4 մլրդ դրամ, ինչը 20.4 տոկոսով շատ է 2013 թվականի նույն ցուցանիշի համեմատ։ Միաժամանակ, 2015 թվականի հունվարին հիփոթեքային վարկավորման ծավալը նվազել է 0.8 տոկոսով` մինչև 171 մլրդ դրամ։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև