Հայաստանում եվրապարտատոմսերից ստացված մուտքերը 487,84 մլն դոլար են կազմել. Ֆինանսների նախարարություն

26.03.2015 15:38
Հայաստանում եվրապարտատոմսերից ստացված մուտքերը 487,84 մլն դոլար են կազմել. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը եվրապարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումից 487,84 մլն դոլար է ստացել, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Հայաստանը մարտի 19–ին հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլարի երկրորդ թողարկման եվրապարտատոմսերը, որի մարման ժամկետը 10 տարի է, տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.5 տոկոս։ Թողարկման գլխավոր տեղաբաշխողներն են Deutsche Bank-ը, HSBC-ն և JP Morgan-ը:

«Ստացված գումարի շուրջ 205,8 մլն դոլարն ուղղվել է առաջնային եվրապարտատոմսերի գնմանն ու կտրոնների վճարմանը, որոնց մարումն ի սկզբանե նախատեսված էր մինչև 2020 թվականը»,– ասաց նա։

Սաֆարյանը նշեց նաև, որ գործարքից ստացված 40 մլրդ դրամը ծրագրվում է ուղղել պետբյուջեի 2015 թվականի պակասուրդի մարմանը։ Ավելի վաղ նախատեսվել էր պակասուրդը ֆինանսավորել նոր պետպարտատոմսերի հաշվին։

Սաֆարյանը հստակեցրեց, որ մնացած միջոցները կուղղվեն Կայունացման հիմնադրամի հաշիվների համալրմանը, ինչը թույլ կտա պահպանել հարկաբյուջետային կայունությունն ու լիովին ֆինանսավորել պետբյուջեի ծախսերը։

Փոխնախարարը նշեց նաև, որ արդեն մարտի 27-ին միջոցները կնստեն Ֆինանսների նախարարության գանձապետական հաշիվներին։ Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարեց երկու օրվա ընթացքում վերջնականապես համաձայնեցնել կառավարության որոշման նախագիծը, ինչպես նաև` արժութային շտկումներ կատարել։

Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվեց հայկական եվրապարտատոմսերի թողարկման խորհրդատու և տեղաբաշխող հանդես եկած չորս խումբ ընկերություններին վճարելու մասին պայմանագրերը։

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում իրականացրեց։ Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն էին  Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն և J.P.Morgan Securities plc–ն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև