Հայաստանի ֆինանսների նախարարությունն անցկացրել է միջնաժամկետ և երկարաժամկետ ՊԳՊ հետգնման աճուրդ

26.03.2015 20:31
Հայաստանի ֆինանսների նախարարությունն անցկացրել է միջնաժամկետ և երկարաժամկետ ՊԳՊ հետգնման աճուրդ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հետ են գնվել 500 միլիոն դրամի արժեկտրոնային AMGN60294174 թողարկման պարտատոմսեր։

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 027 161 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 498 437 756 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.6800 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Բացի այդ, հետ են գնվել 430 մլն դրամի AMGB20072283 թողարկման երկարաժամկետ պարտատոմսեր։

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 430 մլն դրամ, պետական բյուջեից վճարվել է 374 155 821 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.9000 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 1 գործակալ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև