Տասներորդ օրն անընդմեջ հայկական դրամն ամրապնդում է իր դիրքը. մարտի 27-ին դոլարի փոխարժեքը 471,63 դրամ է կազմել

27.03.2015 17:39
Տասներորդ օրն անընդմեջ հայկական դրամն ամրապնդում է իր դիրքը. մարտի 27-ին դոլարի փոխարժեքը 471,63 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 27–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի` հայկական դրամի նկատմամբ ձևավորված միջին շուկայական փոխարժեքը, մարտի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,15 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 471,63  դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հարկ է նշել, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը նվազում է տասներորդ օրն անընդմեջ, և այդ ընթացքում հայկական դրամը դոլարի նկատմամբ ամրապնդել է իր դիրքը 2 տոկոսով։

Հայկական դրամի ամրապնդման գործոններից մեկը կարելի է համարել Իրանից ժամանած զբոսաշրջիկների հոսքը։

Մարտի 27-ին Հայաստանում 10.59 կետով նվազել է եվրոյի փոխարժեքը` մեկ եվրոյի դիմաց կազմելով  510,35 դրամ։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև