Հայաստանի ԿԲ–ն 1.5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

27.03.2015 20:13
Հայաստանի ԿԲ–ն 1.5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 27-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3925C156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 095 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 995 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1.5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 366 050 404 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9305 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.4700 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև