Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 89,6 մլն դոլար

30.03.2015 11:17
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 89,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 23–ից 27–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 89,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 473,07 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 4,9 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 513,53 դրամ փոխարժեքով, և շուրջ 618,5 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 8,01 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 92,6 մլն դոլար, շուրջ 7,6 մլն եվրո և շուրջ 229,3 մլն ռուբլի` համապատասխանաբար 475,36 դրամ, 519,36 դրամ և 8,26 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի մարտի 16–ից 22–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 37.3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 56,8 մլն դոլար։ (1 դոլարը` 471,63 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև