ՀԲ-ն Հայաստանին $52 մլն է տրամադրել էլեկտրամատակարարման համակարգի բարելավման նպատակով

31.03.2015 13:19
ՀԲ-ն Հայաստանին $52 մլն է տրամադրել էլեկտրամատակարարման համակարգի բարելավման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է $52 միլիոնի վարկը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» (ETNIP) ծրագրի շրջանակում, հաղորդվում է ՀԲ պաշտոնական կայքում։

Նոր ծրագիրը թույլ կտա բարձրացնել էլեկտրամատակարարման համակարգերի և կառավարման հուսալիությունը, ինչպես նաև աջակցել կառավարության` երկրի ողջ տարածքում պատշաճ էլեկտրամատակարարում ապահովելու ջանքերը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 69,16 մլն դոլար, որոնցից 17,16 մլն դոլարը կտրամադրվի որպես Հայաստանի կառավարության համաֆինանսավորում։ ՀԲ–ն Հայաստանին տրամադրում է 52 մլն դոլարի վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով 25 տարի ժամկետով և 14.5 տարի արտոնյալ ժամկետով։

«Ներկա պահին Հայաստանի էներգետիկ հատվածը մի շարք խնդիրների հետ է բախվում, այդ թվում` կապված էլեկտրաէներգիայի մատակարարումների հուսալիության հետ։ Նախագիծն ուղղված է ենթակայանների վերականգնմանը, ինչը թույլ կտա բարձրացնել համակարգի հուսալիությունը և ուղղակի շահ ապահովել Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողների համար»,– ասաց ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Ըստ նրա` Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգի հուսալիության բարձրացումը հետագայում թույլ կտա խուսափել էական սոցիալական և տնտեսական ծախսերից, որոնք կապված էին էլեկտրացանցերի գործունեության խափանումների հետ։

Հայաստանին, որը 1992 թվականից Համաշխարհային բանկի և 1993 թվականից` Զարգացման միջազգային ասոցիացիայի (ԶՄԱ) անդամ է, ընդհանուր առմամբ, տրամադրվել է շուրջ 2 118.730 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև