Հայաստանը փորձում է հարմարվել համաշխարհային փխրուն տնտեսության պայմաններում. թերթ

31.03.2015 14:25
Հայաստանը փորձում է հարմարվել համաշխարհային փխրուն տնտեսության պայմաններում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսությունը դեռևս շատ փխրուն է, և սա բացասաբար է ազդում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը ծայրահեղ բարդ է։ Տարածաշրջանի երկրները, այդ թվում` Հայաստանը, դեռևս հարմարվում են այդ նոր տնտեսական իրականությանը, ասաց Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Յան վան Բիլսենը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում։

«Չնայած սրան` Հայաստանի տնտեսության մեջ առկա են որոշ ավելի մրցունակ ճյուղեր, ինչպես գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը, որոնք զգալի պոտենցիալ ունեն։ Մենք օգնում ենք, որպեսզի մասնավոր հատվածի ուժերը մոբիլիզացվեն` նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- հրատարակությունը մեջբերում Բիլսենի խոսքերը։

Նրա խոսքերով` այս փխրուն իրավիճակում շատ բան պետք է արվի երկրի ներդրումային միջավայրի հետագա բարելավման ուղղությամբ։ Դա վերաբերում է նաև քաղաքական կայունության ապահովմանը։ Բիլսենը հիշեցրեց, որ ՄՖԿ-ն վերջերս նախաձեռնեց Հայաստանի ներդրումային միջավայրի  բարեփոխումների երկրորդ ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից և երկրի կառավարության համար կապահովի խորհրդատվական բնույթի աջակցություն` ներդրումային միջավայրի բարելավման համար։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև