Հայաստանի ստացած միջոցները պարտատոմսերից հարկ է ուղղել տնտեսության խթանմանը. ՀԲ

31.03.2015 15:09
Հայաստանի ստացած միջոցները պարտատոմսերից հարկ է ուղղել տնտեսության խթանմանը. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից  Հայաստանի ստացած միջոցներն անհրաժեշտ է ուղղել տնտեսության խթանմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։

Նա ընդգծեց, որ անձամբ ինքը կարծիք չունի հայկական եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ, առավել ևս, որ Համաշխարհային բանկն աշխատում է Հայաստանի կառավարության հետ վարկային, դրամաշնորհային և ֆինանսական օժանդակության ծրագրերի իրագործման ուղղությամբ։

«Սակայն ՀԲ–ն կարծում է, որ եվրապարտատոմսերից ստացված միջոցները չափազանց կարևոր է օգտագործել առաջիկա երկու տարիների երկու կարևոր ուղղությունների համար` երկրի տնտեսական գործունեության խթանում և բնակչության առավել խոցելի շերտերի օժանդակություն»,– նշեց Բեյլին։

Նա միաժամանակ նշեց, որ արտաքին պարտքի ավելացումը կարևոր է ՀՆԱ–ի նկատմամբ դրա հարաբերակցությունից և նրանից, թե ուր կուղղվեն այդ միջոցները։ Հայաստանում ՀԲ ներկայացուցչության ղեկավարի գնահատականներով` առավել արդյունավետ է դրանց օգտագործումն արտադրական հզորությունների խթանման, եկամուտներ ստանալու և տնտեսական բարդ իրավիճակից դուրս գալու համար։

Հայաստանը 2013 թվականի մարտի 19–ին եվրապարտատոմսերի երկրորդ թողարկում իրականացրեց։ Թողարկման ծավալը կազմել էր 500 մլն դոլար, մարման ժամկետը` 10 տարի, եկամտաբերությունը` 7.5 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն էին  Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն և J.P.Morgan Securities plc–ն։ Երկրորդ թողարկումից Հայաստանը ստացել է 487.84 մլն դոլար։ Ստացված գումարից շուրջ 205.8 մլն դոլարն ուղղվել է անդրանիկ եվրապարտատոմսերի մի մասի հետգնմանը և արժեկտրոնների վճարմանը, որոնց մարումը ծրագրվել է ի սկզբանե 2020 թվականին։ Բացի այդ, ստացված միջոցներից 40 մլրդ դրամը ծրագրվում է ուղղել 2015 թվականի պետբյուջեի պակասուրդը ծածկելուն։

Եվրապարտատոմսերի առաջին թողարկումն իրականացվել է Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին։ Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև