Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները փետրվարին նվազել են 35,6%–ով` հասնելով մոտ 68,1 մլն դոլարի

31.03.2015 20:10
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները փետրվարին նվազել են 35,6%–ով` հասնելով մոտ 68,1 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2015թ.–ի փետրվարին ստացվել է ավելի քան 68,1  մլն դոլար, այս ցուցանիշը նվազել է 35,6 տոկոսով` 2014թ.–ի փետրվարի համեմատ, նշված է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ նոյեմբերին արտերկրից արված փոխանցումները մեկ ամսում ավելացել են 25,5 տոկոսով։

Հայաստանից արտերկիր փետրվարին կատարված փոխանցումները կազմել են մոտ 26,8 մլն դոլար` 2014թ.–ի փետրվարին կատարված 29,3 մլն դոլարի դիմաց (ամսվա ընթացքում 53.8 տոկոս աճ)։ Մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 41,2 մլն դոլար` 2014թ.–ի փետրվարին գրանցված մոտ 76,4 մլն դոլարի դիմաց (ամսվա ընթացքում 12 տոկոս աճ)։

Հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսական փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 70 տոկոս։

Ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների ծավալը 2015թ.–ի փետրվարին, 2014թ.–ի փետրվարի համեմատ, նվազել է 42,8 տոկոսով` կազմելով մոտ 47,7 մլն դոլար։

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2014 թվականին նվազել են 7.5 տոկոսով և կազմել 1.73 մլրդ դոլար կամ ՀՆԱ–ի 15.7 տոկոսը։ Մասնավոր փոխանցումների ծավալի նվազումը հիմնականում պայմանավորված է ռուսական փոխանցումների նվազման փաստով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է ռուբլու արժեզրկման հանգամանքով. 2014 թվականի սկզբից ի վեր ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 50 տոկոսով։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2015թ.–ին նվազել է 30 տոկոսով։ (1 դոլարը` 471,13 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև