Ռուսական բանկերի` ԿԲ–ին ունեցած պարտքը գերազանցել է 30 մլրդ դոլարը

31.03.2015 21:37
Ռուսական բանկերի` ԿԲ–ին ունեցած պարտքը գերազանցել է 30 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Բանկերի` ՌԴ ԿԲ–ի հետ արժութային գործառնությունների գծով պարտքի չափը գերազանցում է 30 մլրդ դոլարը, երեքշաբթի տեղեկացրել է Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Պոլոնսկին, հայտնում է Банки.ру–ն։

«Պարտքը մարելու համար արժութային լիկվիդայնության նկատմամբ պահանջարկի ավելացման պայմաններում ԿԲ–ն արտարժույթի տրամադրման գործառնությունները կատարում էր վերադարձի հիմքով։ Այդ գործառնություններին են վերաբերում ռուբլով ԱՄՆ դոլարի վաճառքի ՍՎՈՓ գործարքները, դոլարով և եվրոյով ՌԵՊՈ գործառնությունները, ինչպես նաև արտարժույթով տրամադրվող վարկերը», – ասել է Պոլոնսկին։ «Հիմա նման գործառնությունների գծով պարտքերը գերազանցում են 30 մլրդ դոլարը»։

ԿԲ ներկայացուցչի խոսքով` նշված գործառնություններով սահմանաչափը 50 մլրդ դոլարն է։ Պոլոնսկին նաև ավելացրել է, որ անհրաժեշտության դեպքում ԿԲ–ն պատրաստ է բարձրացնել այդ սահմանաչափը։–0–


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև