ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթը թույլ կտա խուսափել լրացուցիչ ռիսկերից. փորձագետ

01.04.2015 11:56
ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթը թույլ կտա խուսափել լրացուցիչ ռիսկերից. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթը թույլ կտա խուսափել լրացուցիչ ռիսկերից, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Էկոնոմիկայի բաժնի ղեկավար Ազա Միհրանյանը։

Մարտի 20–ին Աստանայում կայացած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է բանակցություններ սկսեն արժութային միության ստեղծման մասին։ ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովի խոսքերով` արժութային միությունը ԵՏՄ–ի շրջանակներում կարելի է ստեղծել աստիճանաբար, սկզբնական փուլում այդ միության կազմում կարող են ներառվել միության ոչ բոլոր երկրները։

Փորձագետը նշել է, որ արժութային կարգավորում նշանակում է արժութային միջոցների շարժման ընդհանուր կանոնների ստեղծում, ինչը կարող է արագացնել առևտրաշրջանառությունը։

«Խնդիրն է արժութային գործիքների միջոցով դյուրացնել մատակարարների միջև վճարումները։ Այսինքն` դուք Ռուսաստան ինչ–որ բան եք արտահանում և այդ ապրանքի դիմաց փող ստանալու համար պետք է կատարեք որոշակի ընթացակարգեր։ Հայաստանում այդ ընթացակարգերը այլ են, Ռուսաստանում` այլ, Ղազախստանում և Բելառուսում` մեկ այլ։ Այս բոլոր խոչընդոտները վերացնելու համար հարկավոր է ձևավորել արժութային կարգավորման միասնական կանոններ, որպեսզի դրանք գոնե համաձայնեցված լինեն։ Իսկ իրականում դրանք պետք է ունիվերսալ լինեն, այսինքն` ԵՏՄ–ի ողջ տարածքում պետք է գործի միայն մեկ կանոն», – ասել է Միհրանյանը։

Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի առաջարկը կայանում է ուղիղ գնանշման մեխանիզմի որոնման մեջ, որտեղ ռուբլի–դրամ, տենգե–դրամ և այլ արժույթները կգնահատվեն ուղղակիորեն և կսահմանեն փոխադարձ փոխարժեք։

Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ մատակարարները ստիպված են վերահաշվարկել ազգային արժեքը դոլարի միջոցով, ինչն ավելացնում է արժութային ռիսկերը։

«Եթե մենք վերացում ենք այդ անցումային պահը, ապա տնտեսում ենք ապահովագրության, ռիսկի վրա, և այդ ժամանակ մեզ մոտ գրանցվում է, այսպես կոչված, «առևտրային մատակարարման էժանացում», մասնավորապես`աճում է հարևանի շուկայում այդ ապրանքի մրցունակությունը», – ասել է Միհրանյանը։

Նա ընդգծել է, որ միասնական արժույթն արտացոլում է միասնական տնտեսական ներուժը, և որքան ուժեղ է տնտեսական ներուժը, այդքան ավելի ամուր է արժույթը։

Նա նաև ընդգծել է, որ մի երկրի տնտեսության թերությունները կփոխհատուցվեն մյուսի առավելություններով, և այդ ժամանակ այդ արժույթը կլինի ավելի կայուն և հետաքրքիր երրորդ երկրների համար, ինչը թույլ կտա խուսափել լրացուցիչ կախվածությունից համաշխարհային այլ պահուստային արժույթներից։

«Սակայն դրա համար երկրների տնտեսությունները պետք է ամրապնդվեն, պետք է ներդաշնակեցվեն տնտեսական կարգավորման կանոնները, և միայն այդ ժամանակ մենք պատրաստ կլինենք։ Բոլոր որոշումները կընդունվեն կոլեգիալ կերպով, և եթե երկրներից ինչ–որ մեկը համաձայն չի լինի, ապա այդ որոշումն անհնարին կլինի միության համար», – եզրափակել է Միհրանյանը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև