Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի փտրվարին նվազել է 1,9 տոկոսով` կազմելով 4 354,5 մլն դոլար

01.04.2015 15:54
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի փտրվարին նվազել է 1,9 տոկոսով` կազմելով  4 354,5  մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի փետրվարի վերջին կազմել է4 354,5   մլն դոլար`2015 թվականի հունվարի համեմատ նվազելով 1,9 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը փետրվարին կազմել է 3 667  մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 3  տոկոսով։

Արտաքին պարտքի մոտ  3 244.7  մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին, որը ամսվա ընթացքում կրճատվել է 3 տոկոսով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 422,3  մլն դոլարը բաժին է հասնում ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում նվազել է 4 տոկոս։։

Հայաստանի ներքին պարտքը փետրվարի վերջին կազմել է 687,4  մլն դոլար` ավելալով 4,7 տոկոսով։ Միաժամանակ մոտ  602,2 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 79 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 4 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2,1 մլն դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև