ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն ապրիլի 1–ին աճել է 0,2%–ով և 472,91 դրամ կազմել

01.04.2015 17:03
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքն ապրիլի 1–ին աճել է 0,2%–ով և 472,91 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 1–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,2 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 472,91  դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 2 մլն. դոլարի (մոտ 945,8 մլրդ. դրամ) 13 գործարք։ Ֆոնդային բորսայում ապրիլի 1–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Ապրիլի 1–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 471,33 դրամ, 1 եվրոյինը` 506,4 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև