Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը փետրվարին կրճատվել է 1,6%–ով և 1 728,4 տրիլիոն դրամ կազմել

01.04.2015 17:59
Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը փետրվարին կրճատվել է 1,6%–ով և 1 728,4 տրիլիոն դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2015 թ.-ի փետրվարի վերջին կազմել է մոտ 1 728,4 մլրդ դրամ՝ ամսվա ընթացքում կրճատվելով 1,65 տոկոսով:

Միաժամանակ, համախառն ավանդները նվազել են 0.06 տոկոսով, ասվում է Հայաստանի կենտրոնական բանկի կայքում։

ԿԲ-ի տվյալների համաձայն՝ ռեզիդենտների ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 331,8 մլրդ դրամ՝ ավելանալով 0.9 տոկոսով: Միաժամանակ ռեզիդենտներից ստացված դրամային ավանդները կազմել են 481,6 մլրդ դրամ (1,8 տոկոսի աճ), իսկ արտարժույթով ավանդները՝ 850.2 մլրդ դրամ (0,4 տոկոսի աճ):

Տվյալների համաձայն` ռեզիդենտների ցպահանջ ավանդները փետրվարի վերջին կազմել են մոտ 388,9 մլրդ դրամ, դրանցից դրամային ավանդները կազմել են 170.8 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 218 մլրդ դրամ։

Միաժամանակ, 2015 թվականի ժամկետային ավանդները կազմել են 942.9 մլրդ դրամ, դրանցից դրամայինները` 310.7 մլրդ դրամ, արժութայինը` 632,1 մլրդ դրամ։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ ($1- 471,33 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև