ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ Արտակ Անանյանը գրանցվել է «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում

02.04.2015 11:42
ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ Արտակ Անանյանը գրանցվել է «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ Արտակ Կլիմենտի Անանյանը գրանցվել է «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի պաշտոնում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Արտակ Անանյանը ծնվել է 1972թ.–ի փետրվարի 13-ին: 1993թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը` մեխանիկոս, մաթեմատիկոս-կիրառող մասնագիտությամբ: Ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1993-1997թթ.–ին աշխատել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում, 1998-2001թթ.–ին` Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում` որպես տնտեսագետ-ֆինանսիստ, 1998-1999թթ.–ին` ՀՀ Կենտրոնական բանկում (մասնագետ):

2000-2003թթ.-ին աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ–ում` որպես բանկային ռիսկերի վերահսկման և տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման խմբի ղեկավար, բանկային ռիսկերի վերահսկման և տեղեկատվական հոսքերի անվտանգության խմբի ղեկավար, ներքին աուդիտի և վերլուծությունների վարչության պետ, վարկային դեպարտամենտի պետ-գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամ-գործադիր տնօրենի տեղակալի ժ/պ, վարչության անդամ-գործադիր տնօրենի տեղակալ։

2003-2010թթ.–ին աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ում` որպես տարածքային կառավարման վարչության պետ, հյուսիսային տարածաշրջանի տարածքային վարչության պետ, վարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ, վարկային դեպարտամենտի տնօրեն, ռազմավարական հաճախորդների դեպարտամենտի տնօրեն։

2010-2015թթ.–ին աշխատել է «Արդշինինվեստբանկ»–ում` որպես ՓԲԸ–ի Կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն, վարչության անդամի ժ/պ, վարչության անդամ։

2015թ.-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենն է։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25