ՎՏԲ-Հայաստան բանկը հաճախորդներին արտոնյալ տոկոսադրույք է առաջարկում հեռահար միջոցով ավանդ ձևակերպելու դեպքում

02.04.2015 15:31
ՎՏԲ-Հայաստան բանկը հաճախորդներին արտոնյալ տոկոսադրույք է առաջարկում հեռահար միջոցով ավանդ ձևակերպելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդներին ընձեռում է Ինտերնետ-բանկինգ համակարգով ավելի բարձր տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորություն:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, 2015թ.–ի ապրիլի 1-ից հաճախորդի կողմից ՀՀ դրամով Ինտերնետ-բանկինգի միջոցով ավանդ ձևակերպելիս բանկում գործող տոկոսադրույքներին կգումարվի 0.25% արտոնյալ տոկոսադրույք:

Ինտերնետ-բանկինգով ավանդ ներդնելու նվազագույն գումարը 10 հազ. ՀՀ դրամ է, իսկ առավելագույն տոկոսադրույքը` 17.75%:

Նշված միջոցով ավանդ ձևակերպելիս հաճախորդը արտոնյալ տոկոսադրույքից բացի հնարավորություն ունի ցանկացած ժամանակ ավանդի ու համալրված տոկոսագումարների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև շուրջօրյա առցանց ռեժիմով համալրումներ կատարելու Հայաստանում կամ արտերկրում առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև