Հայաստանի կառավարությունը մերժել է ֆիզանձանց արժութային վարկերը դրամայինի վերածելու վերաբերյալ օրինագիծը

02.04.2015 21:13
Հայաստանի կառավարությունը մերժել է ֆիզանձանց արժութային վարկերը դրամայինի վերածելու վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը մերժել է «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկած օրինագիծը ֆիզանձանց արժութային վարկերը դրամայինի վերածելու վերաբերյալ։

«Օրինաց երկիր» ընդդիմադիր խմբակցությունը հանդես է եկել արժութային սպառողական վարկերը դրամայինի փոխելու նախաձեռնությամբ։ Օրինագծի հեղինակների հիմնավորման համաձայն, տվյալ փոփոխությունը կօգնի անվճարունակության վտանգից փրկել Հայաստանի հազարավոր քաղաքացիների։

Կառավարության եզրակացությունը ներկայացնելիս` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ արժութային վարկերը դրամայինի վերածելը հնարավոր չէ։

Նախարարն ասաց, որ, լուծելով արժութային վարկառուների խնդիրը, բանկերը կորուստներ կրելու ռիսկեր ունեն։ «Դրամներով ընդունելով արժութային վարկառուների վճարումները` բանկերը կբախվեն իրենց հաճախորդներին տրամադրվող իրենց իսկ վերցրած արժութային վարկերը մարելու անհրաժեշտության հետ։ Այդ գործառնությունների համար արժույթի գնումը կարող է հասնել 2.9 մլրդ դոլարի, ինչը շոկային կլինի ամբողջ տնտեսության համար»,– ընդգծեց նա։

Բացի այդ, ըստ նրա, էական տարբերություն կա ներգրավված և տրամադրված միջոցների (վարկերի և ավանդների) միջև, որոնց մեծամասնությունն արժույթով է, ինչը բանկերի վճարունակության խնդիրներ կառաջացնի։

2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, հայկական բանկերի տրամադրած վարկերի համախառն ծավալը կազմել է մոտ 2 095.9 մլրդ դրամ, որոնցից ԱՄՆ դոլարով վարկերը դրամային արտահայտմամբ կազմել են 1 376.5 մլրդ դրամ։ ($1 – 472,37 դրամ). -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև