Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվարին ավելացել է 1,7%–ով` հասնելով 345,7 հազար դրամի

03.04.2015 16:21
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը  հունվարին ավելացել է 1,7%–ով` հասնելով 345,7   հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 03 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2015թ.–ի հունվարին, 2014թ.–ի հունվարի համեմատ, ավելացել է 1,7%–ով` հասնելով  345 675 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում` 347,3  հազար դրամ, և  տեղեկատվական ու կապի ոլորտներում`330,2   հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են կրթության ոլորտը, որտեղ աշխատավարձերը կազմել են մոտ  113,1  հազար դրամ,  գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները`115,4 հազար դրամ,բնակության կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 122,3   հազար դրամ, ժամանցի և հանգստի ոլորտը`  124,1  հազար դրամ

Միաժամանակ 2015թ.-ի հունվարին ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է  173 217 դրամ, ինչը մոտ 19,8 տոկոսով  պակաս է 2014թ.-ի  դեկտեմբերի ցուցանիշից և 11,1 տոկոսով ավել` 2014թ.-ի հունվարի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2015թ.–ի հունվարին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 205.2 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ  121,5  հազար դրամ։ Երևանում  հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 186,4  հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի  փետրվարին կազմել է 174 450  դրամ (365 դոլար կամ 23 385  ռուբլի), ինչը  0,7 տոկոսով  բարձր է ընթացիկ տարվա հունվարի ցուցանիշից (1 դոլարը` 472,37   դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև