ՀՀ ԿԲ–ի ձեռնարկած քայլերը թույլ կտան իրական խթաններ ստեղծել բանկերի կողմից երկարաժամկետ ֆինանսավորման միջոցներ ներգրավելու համար

03.04.2015 21:42
ՀՀ ԿԲ–ի ձեռնարկած քայլերը թույլ կտան իրական խթաններ ստեղծել բանկերի կողմից երկարաժամկետ ֆինանսավորման միջոցներ ներգրավելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2015թ.–ի սկզբից ՀՀ ԿԲ–ի ձեռնարկած քայլերը թույլ կտան կարճ ժամկետում նվազեցնել պարտադիր պահուստավորման արդյունավետ դրույքը և իրական խթաններ ստեղծել բանկերի կողմից երկարաժամկետ ֆինանսավորման միջոցներ ներգրավելու համար։ Այս մասին, ինչպես ուրբաթ հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը, նշվել է մարտի 24–ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում։

Մասնավորապես նշվում է, որ Կենտրոնական բանկը տարեսկզբից կտրուկ իջեցրել է լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ նվազեցնելով շուկայական կարճաժամկետ դրամային տոկոսադրույքները:  Բացի այդ, առաջին եռամսյակում ուժի մեջ է մտել բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմը և իրականացվել են մակրոպրուդենցիալ այլ միջոցառումներ:

«Դա իր հերթին դրամավարկային պայմանների թուլացում էր, որը ՀՀ կառավարության և մի շարք միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, KFW բանկ, Եվրոպական ներդրումային բանկ) հետ մատչելի պայմաններով ֆինանսավորման տարբեր սոցիալական (բնակարաններ երիտասարդ ընտանիքներին, ուսանողական վարկեր և այլն) և առանձին ոլորտների (ՓՄՁ աջակցության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի, բնակարանային ֆինանսավորման և այլն) ծրագրերի իրականացման հետ մեկտեղ կընդլայնի վարկավորման հնարավորությունները և առաջիկայում ևս կնպաստի տնտեսական ակտիվության աճին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մարտի 24–ին կայացած նիստում ԿԲ–ն 1,5 տ.կ.–ով նվազեցրեց լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` սահմանելով այն 12 տոկոս, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 10,5 տոկոսի սահմանում։–0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև