Անելիք բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ծառատունկով

07.04.2015 17:35
Անելիք բանկի 25-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ծառատունկով

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկն իր 25-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեց ծառատունկով, որի շրջանակում Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարակից տարածքում տնկվեց 250 պտղատու ծառ:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ծառատունկին մասնակցել են բանկի ղեկավարները՝ վարչության անդամներ, առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, բանկի այլ աշխատակիցներ։

«Արդեն քառորդ դար է, ինչ Անելիք բանկը գործունեություն է ծավալում հայաստանյան բանկային համակարգում: Մեր բանկի համար հոբելյանական այս տարում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք միավորված են մեկ միասնական` «25 տարի` պարզ և բարի» գաղափարի շուրջ: Ծառատունկներից բացի, նախատեսվում է նաև բարեկարգել բակային տարածքներ ՀՀ տարբեր քաղաքներում, ինչպես նաև իրականացնել ուսանողների աջակցության ծրագրեր: Ցանկանում եմ նշել, որ Անելիք բանկը մշտապես առաջնորդվել է սոցիալական պատասխանատվության սկզբունքով` իրականացնելով մասնաճյուղերի հարակից տարածքների ծառապատման և բարեկարգման աշխատանքներ: Այդ առիթներով տարբեր համայնքների վարչական շրջանների ղեկավարների կողմից Անելիք բանկն արժանացել է վկայականների և շնորհակալագրերի։ Առաջ չանցնելով ասեմ, որ 2015 թվականը բանկի հաճախորդների համար լինելու է անակնկալներով լի տարի, որում մեր հաճախորդները կհամոզվեն ողջ տարվա ընթացքում»,- նշել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014թ.-ին կազմել են մոտ 87 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`  45%), պարտավորությունները՝ 72,6 մլրդ դրամ (աճը` 54,6%), վարկային ներդրումները՝ 58,6 մլրդ դրամ, (աճը` 51,8%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 48,5 մլրդ դրամ (աճը` 46%)։Միաժամանակ բանկի զուտ շահույթը կազմել է 335,2 մլն դրամ՝ նախորդ տարվա 1 444,2 մլն դրամ վնասի դիմաց (1 դոլարը` 474,15 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև