Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2015
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Archive for April 8th, 2015

    Հայաստանը և ՀԲ–ն էներգետիկ և սոցիալական ոլորտների 82 մլն դոլարի երկու վարկային համաձայնագիր են ստորագրել

    Wednesday, April 8th, 2015

    ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին ստորագրել են վարկային համաձայնագրեր: «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ETNIP) շրջանակում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ:

    Հայկական եվրապարտոմսերի հերթական թողարկումը բուֆերային գոտի է ստեղծել կառավարության համար. ԱՄՀ

    Wednesday, April 8th, 2015

    Հայկական եվրապարտատոմսերի հերթական թողարկումը երկրի կառավարության համար բուֆերային գոտի կստեղծի տնտեսական աճի և հետագա պետֆինանսավորման անորոշության պայմաններում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

    Հայաստանի տնտեսական աճն առաջիկա 2-4 տարիներին կարող է կազմել 3-3.5%. ԱՄՀ կանխատեսում

    Wednesday, April 8th, 2015

    ԱՄՀ–ն կանխատեսում է, որ հետագա 2-4 տարիներին Հայաստանի տնտեսությունը դանդաղ կվերականգնվի։ Հիմնադրամն ակնկալում է, որ ՀՆԱ աճը միջնաժամկետ հեռանկարում կկազմի 3-3.5 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

    NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 8-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

    Wednesday, April 8th, 2015

    NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 8-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0.84 կետով

    Wednesday, April 8th, 2015

    Ապրիլի 8–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, ապրիլի 7–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.84 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 474,99 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։-0-

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ինտերնետային առևտրի համար նախատեսված ծառայություն է ներկայացնում

    Wednesday, April 8th, 2015

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում ինտերնետային առևտրի խթանման նպատակով առաջարկում է ինտերնետային առևտրի համար նախատեսված ծառայության՝ արտոնյալ պայմաններով ներդրման առաջարկ, որը կգործի մինչև մայիսի 5-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստանում գնաճի մակարդակը 2015 թվականին կարող է մնալ չափավոր. ԶԵԱԲ

    Wednesday, April 8th, 2015

    Հայաստանում գնաճի մակարդակը 2015 թվականին հավանաբար կմնա չափավոր` չնայած 2014-ի վերջի արժեզրկմանը, և պետք է մնա Կենտրոնական բանկի նպատակային միջանցքի շրջանակում։ Այդ մասին ասվում է «ԱՊՀ մակրոմոնիտոր»-ում, որը հրապարակվել է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) Վերլուծական վարչության կողմից։

    Ուլյուկաև. ռուբլու փոխարժեքը վերադառնում է իր հիմնարար ցուցանիշներին

    Wednesday, April 8th, 2015

    Ռուբլու փոխարժեքը վերադառնում է իր հիմնարար ցուցանիշներին, կարծում է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է Փրայմը։

    Հայաստանի միջազգային պահուստները 2015 թ.–ի առաջին եռամսյակի վերջում կկազմեն մոտ 1,5 մլրդ դոլար. թերթ

    Wednesday, April 8th, 2015

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թ.–ի առաջին եռամսյակի վերջում կկազմեն մոտ 1,5 մլրդ դոլար, գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով ՀՀ ԿԲ մամուլի ծառայությանը։