Ուլյուկաև. ռուբլու փոխարժեքը վերադառնում է իր հիմնարար ցուցանիշներին

08.04.2015 14:52
Ուլյուկաև. ռուբլու փոխարժեքը վերադառնում է իր հիմնարար ցուցանիշներին

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուբլու փոխարժեքը վերադառնում է իր հիմնարար ցուցանիշներին, կարծում է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հաղորդում է Փրայմը։

«Այժմ մենք կարող ենք ասել, որ փոխարժեքը վերադառնում է հիմնարար ցուցանիշներին. Ռուբլին դոլարի նկատմամբ 55-ից պակաս է, ռուբլին եվրոյի դիմաց` 59-ից պակաս», – ասաց նա Պետդումայում կառավարական ժամի ընթացքում։

«Արժեզրկման հետ կապված վտանգները փոքր-ինչ ուռճացված են տնտեսության այն ֆոնի, այն կանխատեսման վրա, որն այսօր մենք տեսնում ենք… Այդ սպասումները մեծապես կապված էին ազգային արժույթի խորը արժեզրկման հետ, որը չէր համապատասխանում փոխարժեքի ձևավորման հիմնարար գործոններին, որը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին` տոկոսադրույքների բարձրացմամբ, բանկերի, փոխառուների համար ռիսկերով կամ ընդհանուր առմամբ պահանջարկի կրճատմամբ և ներդրումների վատացմամբ», – ավելացրեց նախարարը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև