Հայաստանում գնաճի մակարդակը 2015 թվականին կարող է մնալ չափավոր. ԶԵԱԲ

08.04.2015 15:57
Հայաստանում գնաճի մակարդակը 2015 թվականին կարող է մնալ չափավոր. ԶԵԱԲ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճի մակարդակը 2015 թվականին հավանաբար կմնա չափավոր` չնայած 2014-ի վերջի արժեզրկմանը, և պետք է մնա Կենտրոնական բանկի նպատակային միջանցքի շրջանակում։ Այդ մասին ասվում է «ԱՊՀ մակրոմոնիտոր»-ում, որը հրապարակվել է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) Վերլուծական վարչության կողմից։

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` հայկական դրամը 2014 թվականի դեկտեմբերին արժեզրկվեց 14,1%-ով` 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանում արժութային փոխարժեքների կտրուկ արժեզրկումը սկսվեց նոյեմբերի 24-ին, երբ դոլարի փոխարժեքն աճեց 16,6 կետով` մինչև 435 դրամ $1 համար` շարունակելով թարմացնել նոր առավելագույնները։ Այսօրվա դրությամբ Հայաստանում դոլարի փոխարժեքը կազմում է 474,15 դրամ մեկ դոլարի համար։

«Արժեզրկման բացասական ազդեցությունը գնաճի վրա, զգուշավոր դրամավարկային քաղաքականության ֆոնի վրա, կփոխվի ռեցեսիայով 2015 թվականին, պարենամթերքի և նավթամթերքի (գումարած` ՌԴ կողմից գազի գների նվազեցման հետ` կապված ԵՏՄ մտնելու հետ) համաշխարհային գների նվազմամբ, ինչպես նաև ՌԴ-ից Հայաստան ներկրվող ապրանքի նկատմամբ ռուբլու արժեզրկման էֆեկտի հետ»,- նշում են ԶԵԱԲ վերլուծաբանները։

Ըստ ԶԵԱԲ կոնսենսուս-կանխատեսման` Հայաստանում ՀՆԱ աճը 1,6% կկազմի 2015 թվականին։

Ըստ Հայաստանի ԱՎԾ տվյալների` ՀՀ-ում 12-ամսյա գնաճը 2015-ի փետրվարին կազմել է 5,4%։ 2015 թվականի պետբյուջեում գնաճը ծրագրված է 4% մակարդակում (±1,5%), իսկ ՀՆԱ աճը` 4,1% չափով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև