Հայաստանի բնակչության ֆինանսական գիտելիքները ցածր մակարդակի վրա են. ԿԲ

09.04.2015 14:03
Հայաստանի բնակչության ֆինանսական գիտելիքները ցածր մակարդակի վրա են. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչության ֆինանսական գիտելիքները ցածր մակարդակի վրա են, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը` ներկայացնելով  «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները –2014թ.» հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության շրջանակում։

Նա նշեց, որ ծրագիրը, որը  մշակվել է բնակչության տեղեկատվության բարձրացման համար, բացառիկ է իր մեթոդոլոգիայով և արդեն հավանության է արժանացել միջազգային փորձագետների կողմից։

«Ֆինանսական ունակությունների  (գիտելիքներ, հարաբերություններ, վարք) գնահատականը իրականացվել է 7 ուղղություններով` ֆինանսական ներգրավում, պատքի կառավարում, բյուջեի կառավարում, խնայողություններ, տնտեսության ազդեցություն, իրավունքների պաշտպանություն և անվտանգություն»,–ասաց Դարբինյանը։

Նրա խոսքերով, այս հետազոտությունը հիմք կհանդիսանա Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության արդյունավետ ծրագրի մշակման համար։

«Արդյունքները ցույց են տալիս, թե առանձին ուղղություններով ինչ խնդիրներ կան, և հատկապես որ ուղղությամբ պետք է իրականացվեն ուսուցման ծրագրերը։ Պարբերաբար կանցկացվեն հետազոտություններ, որպեսզի հստակ գնահատական տրվի ֆինանսական ոլորտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ  բնակչության տեղեկացվածության և վարքի մասին»,–նշեց Դարբինյանը։

Ինչպես հաղորդում են  Կենտորնական բանկի մամուլի ծառայությունից`  հետազոտության արդյունքներով ֆինանսկան ունակությունների ինդեքսը  գնահատվել է 44 տոկոս, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի բնակչությունը ֆինանսների կառավարման խնդիրներ ունի։

Օրինակ, ստացված տվյալների համաձայն`փոխառուների մեծ մասը ժամանակին մարում է պարտքը, սակայն որքան է վարկերի տոկոսները գիտեն նրանցից միայն 23 տոկոսը։

Ֆինանսկան կրթության ազգային ռազմավարության  և 2014-2019թթ գործողությունների ծրագիրը  Հայաստանի կառավարությունը հաստատել է 2014 թվականի նոյեմբերին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև