ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դյուրացրել է դեսպանատներ բանկային հաշիվների մասին տեղեկանք ներկայացնելու գործընթացը

09.04.2015 17:04
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դյուրացրել է դեսպանատներ բանկային հաշիվների մասին տեղեկանք ներկայացնելու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին  էականորեն խնայել ժամանակ դեսպանատներին բանկային հաշիվների մասին հայտ ներկայացնելիս, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  ԲԱՆԿԻ բոլոր հաճախորդները  բանկային հաշիվների շրջանառության և մնացորդի վերաբերյալ դեսպանատուն ներկայացնելու  համար տեղեկանք կարող են ստանալ   նաև լրացնելով online հայտ: Դրա համար անհրաժեշտ է բանկի ինտերնետային կայքի Օնլայն հայտեր բաժնում լրացնել «Հայտ դեսպանատան համար» ձևը:

Այս հնարավորության շնորհիվ հաճախորդը բանկ կարող է այցելել մեկ անգամ`  միայն  տեղեկանքը վերցնելու համար: Դեսպանատներին բանկային հաշիվների մասին տեղեկանքը կարելի է ստանալ հայտի  լրացման արդեն իսկ հաջորդ օրը` վճարելով համապատասխան սակագինը:.

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի ակտիվները 2014 թ.–ին կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ։ ($1 – 474,99 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև