NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 9-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել

09.04.2015 17:24
NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 9-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում ապրիլի 9-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

NASDAQ OMX Արմենիայից «Առկա» լրատվական գործակալության տրամադրած տվյալների համաձայն` ապրիլի 9-ին դոլարի պահանջարկի գինը կազմել է 476, 75 դրամ, առաջարկինը` 477,5 դրամ։ .

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է ապրիլի 3-ին, երբ ԱՄՆ դոլարի արժեքը կազմում էր 475,5 դրամ $1 համար։

Ապրիլի 9-ի արդյունքներով` միջին կշռված փոխարժեքներն են` $1` 475,55 դրամ, €1` 510,79 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև