Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը փետրվարին 4,72% է կազմել

09.04.2015 17:41
Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը փետրվարին 4,72% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2015 թվականի փետրվարին կազմել է 4,72 տոկոս՝ տարեսկզբի համեմատ կրճատվելով 0,59 տոկոսային կետով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն:

Միաժամանակ հունվարի համեմատ այդ ցուցանիշը բարձրացել է 0,01 տոկոսային կետով:

Տոկոսային սպրեդը (վարկերի և ավանդների տոկոսադրույքի միջև տարբերությունը) այս կամ այն երկրի բանկային համակարգի գնահատման կարևորագույն ցուցանիշներից է: Բարձր տոկոսային սպրեդը վկայում է համակարգային բնույթի առկա ռիսկերի մասին, երբ բանկերը վարկային ռիսկն ադեկվատ գնահատելու հնարավորություն չունեն։

ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանի առևտրային բանկերի վարկերի միջին տոկոսադրույքները փետրվարին կազմել են 18,71 տոկոս՝ հունվարին գրանցված 16,77 տոկոսի դիմաց, իսկ դեպոզիտների տոկոսադրույքները կազմել են 13,99 տոկոս՝ նախորդ ամիս գրանցված 12,06 տոկոսի դիմաց:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև