Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թ.–ի մարտին ավելացել են 18,3%` հասնելով 1 491,5 մլն դոլարի

09.04.2015 20:05
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թ.–ի մարտին ավելացել են 18,3%` հասնելով 1 491,5 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թ.–ի մարտին կազմել են 1 491,5 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 18,3 տոկոսով։ Այս մասին վկայում են Հայաստանի ԿԲ–ի նախնական տվյալները, որտեղ ներառված չէ կարգավորիչի ամփոփիչ գործունեությունը։

Ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները կազմել են 1 490,9 մլն դոլար։ Կարգավորիչի տվյալներով` ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 0,7 մլն դոլար։

Հարկ է նշել, որ 2014 թ.–ի ընթացքում Հայաստանի միջազգային համախառն պահուստները կրճատվել են 33,8 տոկոսով կամ 762,3 մլն դոլարով` կազմելով 1 489,3 մլն դոլար։ Միաժամանակ պահուստների կրճատումը շարունակվել է նաև 2015 թ.–ին, փետրվարին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 260,9 մլն դոլար ($475,55 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև