ՀՀ կառավարությունը պետք է ամբողջովին վերանայի 2015 թ.–ի պետբյուջեն. Ասատրյան

10.04.2015 15:59
ՀՀ կառավարությունը պետք է ամբողջովին վերանայի 2015 թ.–ի պետբյուջեն. Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը պետք է ամբողջովին վերանայի 2015 թ.–ի պետբյուջեն, կարծում է տնտեսագետ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Նա նշեց, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է դեռևս դեկտեմբերին և հաշվի չի առել նախորդ տարվա վերջում ֆինանսական և տնտեսական շուկաներում ձևավորված իրավիճակը։

«Հարկավոր է ամբողջովին վերանայել բյուջետային քաղաքականությունը, բյուջեում պետք է ամրագրված լինեն նոր ցուցանիշներ և տնտեսությանը վերաբերող կանխատեսումներ, ինչպես նաև պետք է ուժեղացվեն որոշ ծրագրերը, այդ թվում` սոցիալական բնույթի ծրագրերը», – ուրբաթ լրագրողներին ասաց Ասատրյանը։

Նա նաև հայտարարեց, որ կառավարությունը պետք է մշակի նոր ծրագրեր` ուղղված տնտեսության խթանմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու բնակչության սոցիալապես անապահով շերտերի աջակցությանը, ինչը թույլ կտա խթանել տնտեսությունը։

2015 թ.–ի պետբյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 191 մլրդ դրամի չափով (որից հարկային մուտքերն ու տուրքերը` 1 տրիլիոն 138 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 23,39 տոկոսը), ծախսերը` 1 տրիլիոն 305 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 26.82 տոկոսը։ Պակասուրդը նախատեսված է 114 մլրդ դրամի չափով կամ ՀՆԱ–ի 2,34 տոկոսով, ՀՆԱ–ի իրական աճը` 4,1 տոկոսի սահմանում, գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ Պետբյուջեում ամրագրված դրամի փոխարժեքը կազմում է 411 դրամ (այսօրվա փոխարժեքն է` $1 – 475,55 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև