ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը աճել է 27,1%–ով և կազմել է 96423,3 մլն դրամ

10.04.2015 17:04
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը աճել է 27,1%–ով և կազմել է 96423,3 մլն դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2015թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 27,1 տոկոսով և կազմել 96423.3 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ աճը կազմել 2,5 տոկոս։

Ընդհանուր վարկային պորտֆելում 68 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 1,1 տոկոս։

2015թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 56962.1 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0,6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` աճել է 0,3 տոկոսով։

Հաղորդագրության մեջ նշված է, որ ավանդների 75,1 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 16,1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8,8 տոկոսը` նպատակային ավանդները։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև