ՎՏԲ–Հայաստան բանկը հովանավորել է Էրիկի «Քո հետքերը» ալբոմը

10.04.2015 21:02
ՎՏԲ–Հայաստան բանկը հովանավորել է Էրիկի «Քո հետքերը» ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ երևանի «Yans» ակումբում կայացել է երգիչ Էրիկի «Քո հետքերը» նոր ալբոմի շնորհանդեսը։ Ալբոմի հովանավորը ՎՏԲ–Հայաստան բանկն է։

Միջոցառմանը ներկա էին հայտնի արտիստներ և երգիչներ, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ և ՎՏԲ–Հայաստան բանկի ղեկավարությունը։

«Քո հետքերը» ալբոմում ընդգրկվել են ինչպես դասական դարձած, այնպես էլ հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

«ՎՏԲ-Հայաստան բանկը միշտ սոցիալական ակտիվ կողմնորոշում է դրսևորում և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր երաժշտական ուղղությունների ներկայացուցիչների: Հաճելի է մասնակից լինել տաղանդավոր արտիստի մասնագիտական աճին և օգնել երկրպագուներին որակյալ երաժշտություն մատուցելու գործին: Շնորհավորում եմ Էրիկին նոր ալբոմի կապակցությամբ ու ցանկանում հետագա ստեղծագործական հաջողություն»,– ասաց ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Իր ստեղծագործական գործունեությունը Էրիկը սկսել է վաղ հասակից Վրաստանում: 2001թ. կարիերան շարունակել է Հայաստանում: Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է: 2007թ. Բուլղարիայում «Discovery» միջազգային երաժշտական մրցույթի հաղթող է դարձել: 2011թ. Էրիկը Յուրմալայում ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» միջազգային մրցույթ-փառատոնին և դարձել «Հանդիսատեսի համակրանք մրցանակի» դափնեկիր: 2011թ., 2012թ., 2013թ., 2014թ. մի շարք հայկական երաժշտական մրցանակաբաշխություններին ճանաչվել է լավագույն երգիչ:

«Շատ սպասված ալբոմ է: Ուրախ եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցությանը և շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեծ աշխատանք են կատարել այս ալբոմի ստեղծման համար: Այս շրջանը բավականին պատասխանու և բարդ էր: Ալբոմում ներառվել են իմ կատարմամբ արդեն հայտնի հիթեր, ինչպես նաև նոր երգեր, որոնցից յուրաքանչյուրը վերապրել եմ: Կարծում եմ այդ է պատճառը, որ դրանք հնչում են անկեղծ, ի սրտե և ջերմ: Հուսով եմ` երկրպագուները կհավանեն»,– ասաց Էրիկը:

Էրիկի «Քո հետքերը» ալբոմում ներառվել են` Առաջին սիրո երգը (Ա. Բաբաջանյան, Հ. Ղուկասյան), Ճակատագիր (Ա. Բաբաջանյան, Ռ. Ռոժդեստվենսկի), Սեր (Էրիկ, Գ. Քյոքչյան, Ոսկե տանգո (Ա. Բաբաջանյան, Օ. Հաջիքասիմով), Միայն քեզ համար (Ա. Գրիգորյան, Վ. Անդրեասյան), Կին-արև (Էրիկ, Ա. Բարսեղյան), Դու նոր կյանք (Է. Մակարյան, Ս. Գրիգորյան), Շնորհակալ եմ քեզ (Ա. Բաբաջանյան, Ռ. Ռոժդեստվենսկի), Էլ ով (Մ. Միրզոյան, Գ. Քյոքչյան), Քո հետքերը (Ա. Բաբաջանյան, Ե. Եվտուշենկո)։

Էրիկը ծնվել է 1988թ.–ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Ավարտել է Գ. Ցաբաձեի անվան № 21 երաժշտական դպրոցը «Ջութակ» մասնագիտությամբ: Առաջին անգամ հանրության առջև ելույթ է ունեցել Գրիբոյեդովի թատրոնի բեմում 7 տարեկան հասակում: Այստեղից սկսվել է երգչի երաժշտական ու ստեղծագործական ուղին:

8 տարեկան հասակում Հայկական երգի ու պարի պետական անսամբլում որպես մենակատար, բազմաթիվ համերգներ է ունեցել Վրաստանում ու եվրոպական քաղաքներում: Հանդես է եկել նաև Վրաստանի ժողովրդական երաժշտական համույթի կազմում:

2001թ. Էրիկը Հայաստանում մասնակցել է «Կռունկ» երաժշտական փառատոնին և արժանացել «Լավագույն արտասահմանյան կատարող» մրցանակին: Դպրոցն ավարտելուց հետո Թբիլիսիից տեղափոխվել է Երևան և ընդունվել Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի «Ջազ-վոկալ» բաժինը:

2006թ. Արցախում մասնակցել է «Ընծա» մրցույթ-փառատոնին` զբաղեցրել առաջին պատվավոր տեղը: 2006 թվականին «Ոսկե քնար» երաժշտական մրցանակաբաշխությանը ստացել է «Տարվա բացահայտում» մրցանակ:

2007թ. Բուլղարիայում մասնակցել է «Discovery» միջազգային երաժշտական մրցույթին և Հայաստան վերադարձել հաղթանակով:

2007 թվականին «Ոսկե քնար» երաժշտական մրցանակաբաշխությանը դարձել է «Լավագույն երգ» մրցանակի հաղթող:

2009 թվականին Էրիկը թողարկել է իր առաջին «Դու իմն ես» ձայնասկավառակը: 2010 թվականին Հանրային հեռուստաընկերության «Top 10» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը դարձել է «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» մրցանակի մրցանակակիր: 2011թվականին Էրիկը ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» միջազգային մրցույթ-փառատոնին և դարձել «Հանդիսատեսի համակրանք մրցանակի» դափնեկիր:

2011թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ»:

2011թ. «Style Screen award» մրցանակաբաշխությանը ճանաչվել է «Տարվա ամենաոճային երգիչ»: 2011-2012թթ. «Դար 21» առաջին երաժշտական ալիքի մրցանակաբաշխությանը ճանաչվել է «Տարվա լավագույն երգիչ», իսկ նրա «Անիրական» երգը` «Տարվա հիթ»: 2012 թվականին Հանրային հեռուստաընկերության «Top 10» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը ստացել է «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» մրցանակ «Անիրական» երգի տեսահոլովակի համար:

2014թ. Լոս Անջելեսում World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա հիթ» մրցանակին:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև