Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 74,9 մլն դոլար

13.04.2015 11:45
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 74,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 7–ից 11–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 74,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 474,46 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,4 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 510,98 դրամ փոխարժեքով, և շուրջ 632,5 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 8,69 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 77,4 մլն դոլար, 9,4 մլն եվրո և շուրջ 339,9 մլն ռուբլի` համապատասխանաբար 476,25 դրամ, 516,35 դրամ և 8,95 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի մարտի 30–ից ապրիլի 5–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 40,1 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 42,3 մլն դոլար։ (1 դոլարը` 476,32 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև