«Յունիբանկ» ԲԸ–ը կվերակազմավորվի բաց բաժնետիրական ընկերության

13.04.2015 20:23
«Յունիբանկ» ԲԸ–ը կվերակազմավորվի բաց բաժնետիրական ընկերության

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «Յունիբանկ» ՓԲԸ-ն  կվերակազմավորվի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության: Ինչպես երկուշաբթի հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, ԲԲԸ–ի վերակազմավորման մասին որոշումն ընդունվել է նախօրեին «Յունիբանկի» բաժնետերերի արտահերթ ժողովին։

Բանկի վերակազմավորման արդյունքում մասնակցի փոփոխություն չի կատարվելու և «Յունիբանկ» ՓԲԸ-ի պարտավորություններն իրավահաջորդությամբ անցնելու են «Յունիբանկ» ԲԲԸ-ին:

Հաղորդման համաձայն, բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու բանկի որոշումը պայմանավորված է զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ և համապատասխանում է համաշխարհային տնտեսության միտումներին:

«Գործընթացը կնպաստի բանկի աշխատանքի թափանցիկության և կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը»,– նշվում է հաղորդման մեջ։

Այսպիսով, Հայաստանում գործող 21 առևտրային բանկերից չորսը կաշխատեն ԲԲԸ կառավարման սկզբունքով, 16–ը` ՓԲԸ–ի, մեկ բանկ` ՍՊԸ–ի։

Յունիբանկը հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` 5 մլն ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով: 2002թ.-ին բանկը ներդրել է «Յունիստրիմ»  համակարգը, որը ներկայում հանդիսանում է դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը Հայաստանում: Յունիբանկը հայկական NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։ Բանկի միակ բաժնետերն է` «Ripatonso Holdings Limited» ՍՊԸ–ն։

Բանկի ակտիվները 2014 թվականի վերջին կազմել են 171 մլրդ դրամ դրամ (աճը` 11,44%), պարտավորությունները`149,8 մլրդ դրամ (աճը`12,87%), կապիտալը` 21,23 մլրդ դրամ (աճը` 2,3%), վարկային ավանդները` 119,5 մլրդ դրամ (աճը` 2,3%). Հունիբանկի շահույթը 2014 թվականին աճել է 98,8% և կազմել է 961,7 մլն դրամ։ ($1 – 475,3 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև