ՎՏԲ–Հայաստան բանկը հրապարակել է «Ղեկին ՎՏԲ–ի հետ» ակցիայի հաղթողների անունները

14.04.2015 21:07
ՎՏԲ–Հայաստան բանկը հրապարակել է «Ղեկին ՎՏԲ–ի հետ» ակցիայի հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը և MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգը երեքշաբթի ամփոփեցին բանկի` MasterCard ունեցող քարտապանների համար անցկացված «Ղեկին ՎՏԲ–ի հետ» ակցիայի արդյունքները։

ՎՏԲ-Հայաստան բանկի MasterCard քարտով ցանկացած առևտրի/սպասարկման կետում կատարած վճարումների դիմաց քարտապանները կուտակում էին բոնուսային միավորներ և բանկի կողմից խաղարկվող 3 արժեքավոր մրցանակներից մեկին արժանանալու հնարավորություն ստանում: Երեք արժեքավոր մրցանակներն էին` 500 000 ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հավաստագիր, ուղեգիր դեպի Շրի Լանկա (2 անձի համար), և գլխավոր մրցանակը` Renault Logan ավտոմեքենա:

Ակցիան անցկացվել է 2014թ.-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2015թ.–ի մարտի 15-ը ներառյալ: Ակցիայի «դեմքն» է դարձել «Միսս Հայաստան 2003» և «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը։

Բանկի ցանկացած առևտրի և սպասարկման կետերում ամեն 1000 դրամի անկանխիկ գործարքից քարտապանը ստանում էր 2 բոնուսային միավոր: Երկրի տարածքում և արտասահմանում գտվող ցանկացած առևտրի և սպասարկման կետերում ամեն 1000 դրամի անկանխիկ գործարքի դիմաց քարտապանը ստանում էր 1 բոնուսային միավոր: Մեկ գործարքից հնարավոր էր կուտակել առավելագույնը 50 միավոր:

Ակցիան ավարտվելուց հետո առավելագույն միավորներ հավաքած 100 քարտապանները մասնակցեցին երեք մրցանակների խաղարկությանը։ 500 000 ՀՀ դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հավաստագիր ստացավ Գայանե Բադալյանը, Շրի Լանկայի ուղեգիրը ստացավ Լիլիա Դավթյանը, իսկ գլխավոր մրցանակը` Renault Logan ավտոմեքենան, բաժին հասավ Անահիտ Հարությունյանին։

Սա ՎՏԲ–Հայաստան բանկի և MasterCard–ի երկրորդ համատեղ ակցիան էր։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

MasterCard–ը տեխնոլոգիական ընկերություն է, որն աշխատում է գլոբալ վճարային ինդուստրիայում։ Ընկերությունը կառավարում է վճարումների մշակման ամենաարագ ցանցը, որն ավելի քան 210 երկրներում և տարածքներում իրար է կապում սպառողներին, ֆինանսական ինստիտուտներին, առևտրային կազմակերպություններին, կառավարական և գործարար կառույցներին։ MasterCard–ի պրոդուկտներն ու լուծումները թույլ են տալիս ավելի հեշտ, անվտանգ և արդյունավետ կերպով լուծել ամենօրյա խնդիրները, օրինակ` կատարել գնումներ, ճամփորդել, վարել բիզնես և կառավարել ֆինանսները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև