Գերմանիան պետական պարտքը 2019 թվականին կհասցնի ՀՆԱ–ի 61,5%–ի` 2014 թվականի 74,7%–ի դիմաց

15.04.2015 17:05
Գերմանիան պետական պարտքը 2019 թվականին կհասցնի ՀՆԱ–ի 61,5%–ի` 2014 թվականի 74,7%–ի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի կառավարության կողմից հաստատված կայունության ծրագրի տեքստի համաձայն` սպասվում է, որ 2019 թվականին Գերմանիայի պետական պարտքը կնվազի և կկազմի ՀՆԱ 61,5%` 2014 թվականի 74,7%–ի դիմաց։

Բեռլինը խոստացել է հասնել բյուջեի այն նպատակային մակարդակին, որը սահմանել է Եվրամիությունը։ Ըստ սահմանված կանոնների` տարածաշրջանի անդամ–երկրների պակասուրդը չպետք է գերազանցի ՀՆԱ–ի 3 տոկոսը, իսկ պետական պարտքը պետք է ՀՆԱ–ի 60 տոկոսից ցածր չլինի։

Ջանալով խելամիտ հարկաբյուջետային քաղաքականություն ապահովել` Գերմանիայի կառավարությունը մտադիր է կրճատել պետական պարտքը և մինչև 2016 թվականը հասցնել երկրի ՀՆԱ–ի 70 տոկոսից էլ ցածր ցուցանիշի։

Գերմանիայի տնտեսության վերականգնումը պետք է արագանա 2015 և 2016 թվականներին, ինչի համար խթան կհանդիսանա ներքին պահանջարկն ու մասնավոր սպառումը։

Wall Street Journal–ն անցած ամիս ծանոթացել էր երկրի բյուջեի նախագծին, որի համաձայն`  կառավարությունը կանխատեսում է, որ Գերմանիայի ՀՆԱ աճը 2016 թվականին կկազմի 1.6 տոկոս, իսկ 2015 թվականին` 1.5 տոկոս։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև