Հայաստանը չի վերանայի իր ընթացիկ բյուջեն. Ճշմարիտյան

16.04.2015 14:30
Հայաստանը չի վերանայի իր ընթացիկ բյուջեն. Ճշմարիտյան

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեն չի վերանայվի, քանի որ տնտեսական ցուցանիշները դեռևս մինչև տարեվերջ էականորեն կլավանան, «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Նրա խոսքով` կառավարության կողմից ձեռնարկված միջոցները կհանգեցնեն տնտեսության ակտիվացման։

Ինչպես նշել է նախարարը, դրանք են օրենսդրության` դեպի դյուրացում մասնակի փոփոխությանը, ինչպես նաև տնտեսության աշխուժացման և ներդրումային մթնոլորտի լավացման նպատակով ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը վերաբերող միջոցառումները։

«Սա լավատեսական մոտեցում չէ, այլ` իրական, քանի որ մենք ավելի շատ գիտենք, թե ինչ է տեղի ունենում իրական հատվածում», – ասել է Ճշմարիտյանը։

Հայաստանի 2015 թ.–ի պետբյուջեի համաձայն` բյուջեի եկամտային մասը նախատեսված է 1 տրիլիոն 191 մլր դրամի չափով (որից հարկային մուտքերն ու տուրքերը` 1  տրիլիոն 138 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 23,39 տոկոսը), իսկ ծախսային մասը` 1 տրիլիոն 305 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 26,82 տոկոսը։ Պակասուրդը նախատեսված է 114 մլրդ դրամի չափով կամ ՀՆԱ–ի 2,34 տոկոսը։ Միաժամանակ ՀՆԱ–ի իրական աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի չաձով, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ ՀՆԱ—ի անվանական ծավալը կկազմի 4867,5 մլրդ դրամ, ՀՆԱ–ի դեֆլյատորը` 3,3 տոկոս։ Պետբյուջեում ամրագրված դրամի փոխարժեքը կազմում է 411 դրամ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև