ԱՄՀ–ն մերժել է Հունաստանին պարտքերի վճարման տարկետում տալու հարցում. թերթ

17.04.2015 14:24
ԱՄՀ–ն մերժել է Հունաստանին պարտքերի վճարման տարկետում տալու հարցում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ–ն մերժել է տարկետում տալ Հունաստանին մայիսին պարտքերի վճարման համար` բացատրելով դա նման դեպքերում լուրջ արդյունքների բացակայությամբ, գրում է Financial Times–ը` հղում անելով հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդին, հաղորդում է Փրայմը։

Լագարդը հայտարարել է, որ բացատրել է հիմնադրամի քաղաքականությունը Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսին այն բանից հետո, երբ Աթենքն ապրիլին դիմել են վճարումները հետաձգելու ոչ պաշտոնական հայտով։

«ԱՄՆ ղեկավարությունը վճարումների հետաձգումներ չի տրամադրել արդեն 30 տարի։ Մեզ հաջողվել է պարզաբանել հիմնադրամի քաղաքականությունը նման  ընթացակարգերի վերաբերյալ և ներկայացնել պարոն Վարուֆակիսին նմանատիպ նախադեպերի պատմությունը»,– թերթը մեջբերում է հիմնադրամի` Վաշինգտոնում մամուլի ասուլիսում ելույթ ունեցող ղեկավարի խոսքը։

Հունաստանը ծրագրում է ապրիլի 24–ին պայմանավորվել վարկատուների հետ միջանկյալ համաձայնագրի մասին, որի շրջանակում շարունակվում է երկրի ֆինանսավորումը մինչև պարտքի վերակազմավորման վերաբերյալ պայմանավորվածության հասնելը։ Հունաստանը չի ստացել ևս 7.2 միլիարդ եվրո օժանդակության գործող ծրագրի շրջանակում։ Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնում էին, որ Հունաստանը պատրաստվում է հայտարարել պետական պարտքի դեֆոլտ, եթե չկարողանա համաձայնության հասնել միջազգային վարկատուների հետ մինչև ապրիլի վերջը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև