Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 44,28%-ով` մինչև 4,4 մլրդ դրամ

17.04.2015 15:02
Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 44,28%-ով` մինչև 4,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով 2015 թ.–ի փետրվարին արտերկրում իրականացրած գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 4,4 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 44,28 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ–ի 2015 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։

Գործարքների թիվը կազմել է մոտ 125 հազար  (ամսվա ընթացքում անկումը կազմել է 27,6  տոկոս)։

Միաժամանակ քարտերի միջոցով իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 3,1 մլրդ դրամ, ինչը 50,5 տոկոսով պակաս է 2015 թ.–ի հունվարի ցուցանիշից:

Պլաստիկ քարտերի միջոցով հանրապետության սահմաններից դուրս իրականացված կանխիկացման ծավալը փետրվարին կազմել է 1,3 մլրդ դրամ` հունվարին գրանցված 1,6 մլրդ դրամի համեմատ (19,8 տոկոսի անկում)։

Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ հաճախորդներին պլաստիկ քարտեր է տրամադրել և սպասարկել Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկ։ Միաժամանակ 19 առևտրային բանկ մասնակցում է ArCa միասնական վճարային համակարգին ($1 – 472,27 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև