Հայաստանի պետական պարտատոմսերում 2015. փետրվարին կատարված համախառն ներդրումներն աճել են 1,2%` հասնելով 288,8 մլրդ դրամի

17.04.2015 17:52
Հայաստանի պետական պարտատոմսերում 2015. փետրվարին կատարված համախառն ներդրումներն աճել են 1,2%` հասնելով 288,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում փետրվարին կատարված համախառն ներդրումները կազմել են 288,8 մլրդ դրամ` ամսվա ընթացքում ավելանալով 1,2 տոկոսով,  տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2015 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկատվական ամփոփագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում 2015 թվականի փետրվարին կատարված ռեզիդենտների ներդրումները կազմել են մոտ 288,3 մլրդ դրամ` հունվարի համեմատ ավելանալով 1,2 տոկոսով։

Միաժամանակ պետական պարտատոմսերում հայկական բանկերի ներդրումները կազմել են մոտ 60,8 մլրդ դրամ (72,5 տոկոսի աճ), իսկ ՀՀ ԿԲ–ի ներդրումները կազմել են մոտ  190,5 մլրդ դրամ ( 11,2 տոկոսի կրճատում)։

Պետական պարտատոմսերում ոչ բանկային գործակալների և դիլերների կողմից  փետրվարին ներդրումներ չեն կատարվել, իսկ ոչ բանկային ներդրողների ներդրումների ծավալը կազմել է 37 մլրդ դրամ (4,9 տոկոսի աճ)։ Պետական պարտատոմսերում կատարված ոչ ռեզիդենտների ներդրումները կազմել են  487մլն դրամ (32,3 տոկոսի աճ), ($1 – 472,27 դրամ). ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև