Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար–փետրվարին նվազել են 40,4 տոկոսով` հասնելով 122,3 մլն դոլարի

18.04.2015 14:19
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար–փետրվարին նվազել են 40,4 տոկոսով` հասնելով 122,3 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2015թ.–ի հունվար–փետրվարին ստացվել է մոտ 122,3 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 40,4 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ 2015 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։

Հայաստանից արտերկիր փետրվարին կատարված փոխանցումները 2014 թ.–ի երկու ամսում կազմել են մոտ 44,3 մլն դոլար` 2014թ.–ի նույն ժամանակահատվածում կատարված 50,3 մլն դոլարի դիմաց (12 տոկոսի անկում)։ Մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 78 մլն դոլար` 2014թ.–ի հունվար–փետրվարին գրանցված մոտ 155մլն դոլարի դիմաց։

Հայաստան փոխանցվող դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 69,4 տոկոսը։ Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2015թ.–ի հունվար–փետրվարին կազմել են մոտ 84,9 մլն դոլար (48,3 տոկոսի անկում), իսկ հանրապետությունից դեպի ՌԴ դրամական միջոցների արտահոսքը կազմել է 30,30 մլն դոլար (8,9 տոկոսի աճ)։

Հարկի է նշել, որ միայն 2015 թ.–ի փետրվարին հանրապետություն է ստացվել ավելի քան 68,1 մլն դոլար, ինչը 35,5 տոկոսով պակաս է 2014 թ.–ի փետրվարից։

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2014 թվականին նվազել են 7.5 տոկոսով և կազմել 1.73 մլրդ դոլար կամ ՀՆԱ–ի 15.7 տոկոսը։ Մասնավոր փոխանցումների ծավալի նվազումը հիմնականում պայմանավորված է ռուսական փոխանցումների նվազման փաստով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է ռուբլու արժեզրկման հանգամանքով. 2014 թվականի սկզբից ի վեր ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 50 տոկոսով։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2015թ.–ին նվազել է 30 տոկոսով։ (1 դոլարը` 472,28 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև